Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Պորտալ հիպերտենզիա

Ախտանշակոմպլեքս է, որը կապված է դռներակային ճնշման բարձրացման հետ, որը կարող է պայմանավորվել տարբեր պատճառներով։ Կապված ախտաբանական պրոցեսի առաջացման պատճառներից առանձնացվում են հիվանդության երեք ձև՝


  1. ներլյարդային, որը զարգանում է քրոնիկական հեպատիտի կամ լյարդի ցիռոզի, ուռուցքի, լյարդային երակների խցանող էնդոֆլեբիտների հետևանքով,
  2. արտալյարդային, որը զարգանում է դռներակի և նրա ճյուղավորումների զարգացման արատներից, թրոմբոզից, սպիական փոփոխություններից, ուռուցքներից,
  3. խառը։

 

Հիվանդությունը պայմանավորված է դռներակային համակարգում ճնշման երկարատև բարձրացման ախտաբանության հետ և կապված է դրունքային համակարգի առանձնահատկություններից։ Դռներակային անոթներում փականները բացակայում են, որը նպաստում է արյան հետընթաց (ռետրոգրւսդ) հոսքին։ Դռներակային համակարգում դրունքային ճնշման մակարդակը բարձրանում է մինչև 300-400 մմ սնդիկի սյան (նորմայում 60-120 մմ սնդիկի սյան): Ճնշման երկարատև բարձրացումն առաջացնում է արտահոսքի կողմնաճյուղերի զուգընթաց լայնացում և դրունք-սիներակային (պորտոկավալ) բերանակցումների առաջացում։ Դրունքային հիպերտենզիայի ներլյարդային ձևի ժամանակ ճնշման բարձրացման ախտանիշները միանում են լյարդի ցիռոզի կլինիկական նշաններին։

 

Հիվանդության ներլյարդային ձևը սկսվում է աստիճանաբար, կրած վիրուսային հեպատիտից մի քանի ամիս կամ տարի հետո։ Հայտնվում է թուլություն, հոգնածություն, գունատություն։ Երբեմն լինում են քթային արյունահոսություններ, ջերմության բարձրացում։ Արյան քննությամբ հայտնաբերվում է սակավարյունություն, չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, արագացած ԷՆԱ։ Ավելի ուշ շրջաններում զարգանում է հյուծախտ (կախեքսիա), ասցիտ, միանում են հեմոռագիկ երևույթները։

 

Արտալյարդային ձևի ժամանակ դրունքային ճնշման բարձրացման ախտանիշները շատ շուտ են հայտնվում։ Այդ հիվանդների անամնեզում նշվում են պորտի թարախային հիվանդություններ, որովայնի խոռոչի օրգանների բորբոքաթարախային հիվանդություններ և այլն։ Հաճախ հիվանդության աոաջին նշաններն են սպլենոմեգալիան կամ լիառողջ վիճակում հանկարծակի հայտնվող որկորաստամոքսային արյունահոսությունները (արյունային փսխում, արյունային կամ ձյութանման կղանք.)։ Հիվանդների մոտ նկատվում է որոշ գունատություն, որովայնի չափավոր մեծացում՝ հաճախ փայծաղի մեծացման հաշվին։ Փայծաղը լինում է ամուր, անհարթ մակերեսով, շարժականությունը կարող է լինել սահմանափակ՝ զարգացող պերիսպլենիտի պատճառով։ Լյարդը սովորաբար մեծացած է, մակերեսը՝ հարթ։ Արյան հետազոտությամբ հայտնաբերվում են հիպերսպլենիզմի երևույթներ՝ անեմիա, լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա։ Արյունահոսությունից հետո փայծաղը կրճատվում է։


Ըստ հիվանդության ծանրության տարբերում են հետևյալ ձևերը`

 

  1. թեթև,
  2. միջին
  3. ծանր։

 

Հիվանդության թեթև ձևի դեպքում երեխաների վիճակը կարոդ է մնալ բավարար։ Հիպերսպլենիզմի ախտանիշները կարող են հայտնաբերվել պատահմամբ։ Միջին ծանրության և, հատկապես ծանր ձևերի դեպքում հիվանդության կլինիկական պատկերը լինում է վառ արտահայտված։ Վերջին ձևերի դեպքում նկատվում են որկորա-ստամոքսային կամ աղիքային արյունահոսություններ, որոնք ուղեկցվում են լյարդային անբավարարության ախտանիշներով, հարաճող ջրգողությամբ, որովայնային ցավերով, հեպատոսպլենոմեգալիայով, փսխումով, դեղնուկով։ Որովայնի մաշկում լայնացած է երակային ցանցը («մեդուզայի գլուխ»)։ Դրունքային հիպերտենզիայի նման ծանր ձևերն ավարտվում են մահով, որը բարեբախտաբար երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։

 

Դրունքային հիպերտենզիայի ախտորոշումը հիմնվում է անամնեզի, կլինիկական արտահայտությունների, արյան հետազոտման, լյարդի փորձանմուշների, ստամոքսաաղիքային համակարգի ռենտգենաբանական հետազոտությունների տվյալների, և որ ամենակարևորն է, հատուկ մեթոդներով ուսումնասիրությունների վրա՝ սպլենոգրաֆիա, հեպատոմանոմետրիա, լյարդի պունկցիոն բիոպսիա և այլն։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է՝ բաղկացած դիետայի, լեղամուղ, լիպոտրոպ նյութերի, սպազմոլիտիկ միջոցների, վիտամինների կոմպլեքսի նշանակումներից։

 

Դրունքային հիպերտենզիայի ախտանիշների, փայծաղի մեծացման երևույթների հարաճման, կրկնակի ծանր արյունահոսությունների դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն։ Վիրաբուժական մեթոդները բազմաթիվ են։ Որովայնի խոռոչից հեռացվում է ջրգողական հեղուկը (պունկցիա, դրենավորում, բերանակցում միզապարկի հետ)։ Ստեղծում են դրունքային համակարգի արտահոսքի նոր ճանապարհներ՝ օմենտոպեկսիա, օրգանոպեկսիա, դրունք-սիներակային բերանակցումներ։ Փորձում են նաև նվազեցնել արյան ներհոսքը դեպի դրունքային համակարգ (սպլենէկտոմիա, զարկերակի կապում և այլն):

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ